ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են Ղազախստան
https://parstoday.ir/hy/news/world-i160770-ՀԱՊԿ_հավաքական_խաղաղապահ_ուժերի_ստորաբաժանումներն_ուղարկվել_են_Ղազախստան
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման  նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2022 11:58 Asia/Tehran
  • ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են Ղազախստան

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման  նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Խաղաղապահ ուժերում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի Հանրապետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների հիմնական խնդիրը Ղազախստանի կարևոր պետական և ռազմական օբյեկտների պահպանությունն է, իրավիճակի կայունացման և այն իրավական դաշտ բերելու գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին աջակցելն է:

Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով իրականացվում է ռուսական խաղաղապահ ստորաբաժանման տեղափոխությունը Ղազախստանի Հանրապետություն։

Ուժերի առաջապահ ստորաբաժանումներն արդեն ձեռնամուխ են եղել սահմանված խնդիրների իրականացմանը։