Թուրքական արտադրության կործանիչը կներկայացվի 2023 թվականին
Թուրքիայի նախագահը խոստացել է հաջորդ տարի ներկայացնել թուրքական արտադրության կործանիչ։
Երկրում տնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր կառավարությունը մտադիր է մինչև 2023 թվականը ներկայացնել թուրքական արտադրության կործանիչ։
Էրդողանը նշել է, որ կործանիչը թռիչքներ է իրականացնելու 2025 թվականից և 2029 թվականին կդառնա Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր կործանիչը։
Թուրքիայի նախագահը, ում ժողովրդականությունը անկում է ապրել աղքատության աճի պատճառով, «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց ի վեր, երկրի ռազմական բյուջեն 5,5 միլիարդ դոլարից դարձրել է 7,5 միլիարդ դոլար:
Թուրքիայի ազգային արժույթը վերջին ամիսներին կտրուկ անկում է ապրել։ Թուրքերը բազմիցս հակակառավարական ցույցեր են անցկացրել՝ բողոքելով լիրայի արժեզրկման և դրա հետևանքով գնաճի ու աղքատության դեմ։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio