Ռուսաստանը խաղաղապահների նոր խումբ է ուղարկել Ղազախստան
(last modified Sat, 08 Jan 2022 05:25:51 GMT )
Հունվար 08, 2022 08:55 Asia/Tehran
  • Ռուսաստանը խաղաղապահների նոր խումբ է ուղարկել Ղազախստան

Ղազախստանում շարունակվող իրադարձություններին զուգահեռ, Ռուսաստանը հայտարարել է, որ խաղաղապահների նոր խումբ է ուղարկել այդ երկիր:

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Մոսկվայի Չկալովսկի օդանավակայանից Ղազախստանի Ալմաթի են թռել 12 ինքնաթիռներ, որոնք այդ երկիր են տեղափոխել ռուս խաղաղապահների նոր խմբին:

Ավելի վաղ, ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ խաղաղապահներ են ուղարկվել Ղազախստան, իսկ ռուսական զորքերն արդեն սկսել են գործողություններն այդ երկրում։

Ղազախստանում այս շաբաթվա սկզբին լայնածավալ բողոքի ցույցեր էին սկսվել՝ հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ, որոնք վերածվել են անկարգությունների։ Չնայած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևը փոխել է հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ իր որոշումն իսկ կառավարությունը հրաժարական է տվել, բողոքի ցույցերը շարունակվում են:

Ցույցերի ընթացքում  տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավոր ուրիշներ  վիրավորվել  և ձերբակալվել են։