Առաջիկա օրերին ՀՀ նախագահությամբ կկազմակերպվի ՀԱՊԿ Հավաքական անվտшնգության առցանց գագաթնաժողով
https://parstoday.ir/hy/news/world-i160964-Առաջիկա_օրերին_ՀՀ_նախագահությամբ_կկազմակերպվի_ՀԱՊԿ_Հավաքական_անվտшնգության_առցանց_գագաթնաժողով
Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 12:38 Asia/Tehran
  • Առաջիկա օրերին ՀՀ նախագահությամբ կկազմակերպվի ՀԱՊԿ Հավաքական անվտшնգության առցանց գագաթնաժողով

Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Ղազախստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այն զարգանում է դեպի կայունացում։ Այս համատեքստում շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և հատկապես Ռուսաստանի Դաշնության գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցության համար։

Երկու նախագահները մտքեր են փոխանակել Ղազախստանում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված միջոցառումների շուրջ։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ ներկա փուլում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ զրույց։ Այդ կապակցությամբ նա մտադիր է հանդես գալ նախաձեռնությամբ՝ որպես կազմակերպության գործող նախագահ, առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահությամբ կազմակերպել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս։

yerevan-times.com