Ղազախստանում ձերբակալված անձանց շարքում կան օտարերկրացիներ
https://parstoday.ir/hy/news/world-i160966-Ղազախստանում_ձերբակալված_անձանց_շարքում_կան_օտարերկրացիներ
Ղազախստանի իրավապահ մարմինները երկրում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալել են ավելի քան 4200 մարդու, այդ թվում և՝ օտարերկրացիների: Այս մասին հայտնում է Казинформ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 12:48 Asia/Tehran
  • Ղազախստանում ձերբակալված անձանց շարքում կան օտարերկրացիներ

Ղազախստանի իրավապահ մարմինները երկրում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալել են ավելի քան 4200 մարդու, այդ թվում և՝ օտարերկրացիների: Այս մասին հայտնում է Казинформ-ը:

«Ոստիկանությունում է 4266 մարդ, որոնց թվում՝ օտարերկրացիներ: Ալմաթիի շրջանի գյուղերից մեկում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ: Նախնական տվյալներով՝ նրանց շարքում կան հարևան երկրի քաղաքացիներ»,- ասվում է Ղազախստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

1in.am/