Կազմակերպիչը Հայաստանն է. Պեսկովը` ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i160970-Կազմակերպիչը_Հայաստանն_է._Պեսկովը_ՀԱՊԿ_երկրների_ղեկավարների_գագաթնաժողովի_մասին
ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի օրը դեռ չի որոշվել: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 13:10 Asia/Tehran
  •  Կազմակերպիչը Հայաստանն է. Պեսկովը` ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի մասին

ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի օրը դեռ չի որոշվել: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել տեսակապի ձևաչափով: Պուտինը հավանություն է տվել ղազախստանցի գործընկերոջ առաջարկին։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։

ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։

armeniasputnik.am