Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանում ահաբեկչական հարձակումների օջախները դեռևս պահպանվում են
https://parstoday.ir/hy/news/world-i160974-Տոկաևը_հայտնել_է_որ_Ղազախստանում_ահաբեկչական_հարձակումների_օջախները_դեռևս_պահպանվում_են
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Տոկաևն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 13:18 Asia/Tehran
  • Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանում ահաբեկչական հարձակումների օջախները դեռևս պահպանվում են

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Տոկաևն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում:

 

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է:

 «Միաժամանակ ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են։ Ուստի ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի ամենայն վճռականությամբ»,- ասված է զրույցի վերաբերյալ տարածված հայտարարությունում։

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:

armenpress.am/