Թուրքմենստանը ողջունում է Իրանի հետ համագործակցության զարգացումը
Հունվար 08, 2022 18:13 Asia/Tehran
Թուրքմենստանի ԱԳ նախարարը հայտարարել է.«Մենք հաստատակամ ենք Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում»։
Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովն այսօր Թեհրանում Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի հետ հանդիպումից հետո անդրադառնալով Իրանի հետ երկրի էներգետիկ համագործակցության լավ անցյալին, ասել է.«Այսօր Մենք նաև հստակ և լավ բանակցություններ ենք ունեցել Թուրքմենստանի անկախության տարիներին կնքված գազային պայմանագրի և ապագա համագործակցության վերաբերյալ»:
Անդրադառնալով Կասպից ծովի ավազանում առկա ընդհանրություններին, Մերեդովը նշել է. «Մենք մտադիր ենք Կասպից ծովի ավազանում և Թուրքմենստանի նավթահանքերում զարգացնել համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:
Պիտակ