ԵԱՀԿ-ն Թալիշ գյուղի ուղղությամբ ուժեղացված դիտարկում կանցկացնի
https://parstoday.ir/hy/news/world-i16108-ԵԱՀԿ_ն_Թալիշ_գյուղի_ուղղությամբ_ուժեղացված_դիտարկում_կանցկացնի
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 10, 2016 11:57 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն Թալիշ գյուղի ուղղությամբ ուժեղացված դիտարկում կանցկացնի

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

ԼՂ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Թոմաս Լենկը (Գերմանիա)։

ԼՂ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: