Իրանի վրա հարձակումն քաոսի կհանգեցնի. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ–ում
https://parstoday.ir/hy/news/daily_news-i242166-Իրանի_վրա_հարձակումն_քաոսի_կհանգեցնի._Արմեն_Գևորգյանի_ելույթը_ԵԽԽՎ_ում
Իրանի վրա հարձակումն կարող է լայնածավալ աղետի և քաոսի հանգեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում, իսկ ապակայունացման հետևանքները կազդեն տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների, այդ թվում՝ Հայաստանի վրա:
(last modified 2026-01-29T14:44:17+00:00 )
Հունվար 29, 2026 17:53 Asia/Tehran
  • Իրանի  վրա հարձակումն  քաոսի կհանգեցնի. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ–ում

Իրանի վրա հարձակումն կարող է լայնածավալ աղետի և քաոսի հանգեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում, իսկ ապակայունացման հետևանքները կազդեն տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայուն պետություններ և իրական խաղաղություն կառուցելու, հետագա արմատականացումը կանխելու, մշակութային բազմազանությունը պահպանելու և ազգային փոքրամասնությունները պաշտպանելու համար կարևոր է ապահովել Իրանի և Սիրիայի կայունությունն ու համահունչ զարգացումը:

«Այս պետությունների խաթարումն կհանգեցնի քաոսի տարածաշրջանից շատ ավելի հեռու՝ հրահրելով ինքնորոշման շարժումների նոր ալիքներ և ազգային սահմանների անխուսափելի վերանայում: Նման սցենարում մենք խոսելու ենք փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության  մասին»,– նշել է Գևորգյանը։

Ըստ նրա` Մերձավոր Արևելքին առնչվող որոշ կարևոր որոշումներ կկայացվեն դրանից դուրս, բայց հետևանքների հետ ստիպված կլինեն ապրել ավելի լայն տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները:

«Ահա թե ինչու մենք պետք է իրավիճակը գնահատենք առավելագույնս իրատեսորեն և ձեռնարկենք ամենազգույշ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու համար»,– ընդգծել է Գևորգյանը։