Նյու Յորքում խոշոր հրդեհը խլել է 19 մարդու կյանք
https://parstoday.ir/hy/news/world-i161102-Նյու_Յորքում_խոշոր_հրդեհը_խլել_է_19_մարդու_կյանք
Նյու Յորքի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը խլել է 19 մարդու կյանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2022 05:20 Asia/Tehran

Նյու Յորքի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը խլել է 19 մարդու կյանք:

Նյու Յորքի Բրոնքս շրջանի շենքերից մեկում բռնկված հրդեի զոհերից 9-ը երեխաներ են:

Հաղորդումների համաձայն, հրդեհից տուժել է 60 մարդ, որոնց մի մասը ստացել են լուրջ այրվածքներ:

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է, որ այս  հրդեհը քաղաքի պատմության մեջ ամենասարսափելի հրդեհներից է:

Հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան ժամը 11:00-ին՝ Բրոնքսի 19-հարկանի շենքի  երրորդ հարկում և տարածվել  մյուս հարկերում: