Էրդողանը դատի է տվել Axel Springer-ի ղեկավարին
Մայիս 10, 2016 07:49 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել Axel Springer մեդիահոլդինիգի ղեկավար Մաթիաս Դեփֆների նկատմամբ, ով հանդես էր եկել Էրդողանին վիրավորող տեքստով ուղիղ եթերում բանաստեղծություն կարդացած գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի աջակցությամբ: Այս մասին DPA գործակալությանը հայտնել է Էրդողանի փաստաբան Ռալֆ Հեքերը:
Էրդողանի փաստաբանի խոսքերով՝ եթե Քյոլնի դատարանը մերժի հայցը, ինքը կառաջարկի Թուրքիայի նախագահին դիմել հաջորդ ատյանի դատարան:
Միևնույն ժամանակ ZDF հեռուստաընկերությունը հայտարարել է, որ սատիրիկ հաջորդ հաղորդման թեման լինելու «Էրդողանի փեսան՝ որպես Թուրքիայի նոր վարչապետ»:
armedia.am/
10/5/2016
Պիտակ