Թուրքմենստանի նախագահը փակում է «Դժոխքի դարպասները»
https://parstoday.ir/hy/news/world-i161226-Թուրքմենստանի_նախագահը_փակում_է_Դժոխքի_դարպասները
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հրամայել է մարել Կարակում անապատում գտնվող գազային խառնարանը, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անվամբ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 11, 2022 13:02 Asia/Tehran

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հրամայել է մարել Կարակում անապատում գտնվող գազային խառնարանը, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անվամբ:

1971 թվականին խորհրդային ինժեներները հայտնաբերեցին գազի հանքավայր, բայց հորատումից հետո  հանքը փլուզվեց և խորը փոս առաջացավ, որտեղից սկսվեց գազի արտահոսքը: Քանի որ մասնագետները չկարողացան կանխել գազի արտահոսքը, նրանք որոշեցին այրել փոսը, որպեսզի գազը վերջանա: Արդեն ավելի քան 50 տարի է, որ այս գազն այրվում է ։