ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i161266-ՀԱՊԿ_գործողության_արդյունավետությունն_ակնհայտ_է_ամբողջ_աշխարհի_համար._Զախարովա
Ղազախստանում ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2022 14:43 Asia/Tehran
  • ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար. Զախարովա

Ղազախստանում ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար։

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ ակցիայի արդյունավետությունը, այդ քայլերն ակնհայտ են ամբողջ աշխարհի համար, այն կարող են չընդունել միայն նրանք, ովքեր ընդհանրապես չեն հետևում իրավիճակին»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։

Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։

ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։

armeniasputnik.am