Աշխարհում առաջին անգամ իրականացվել է մարդուն խոզի սրտի փոխպատվաստում
https://parstoday.ir/hy/news/world-i161296-Աշխարհում_առաջին_անգամ_իրականացվել_է_մարդուն_խոզի_սրտի_փոխպատվաստում
Վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ խոզի սիրտ են պատվաստել 57-ամյա մի տղամարդու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 04:47 Asia/Tehran

Վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ խոզի սիրտ են պատվաստել 57-ամյա մի տղամարդու:

Մերիլենդի Բժշկության համալսարանի թիմի կողմից կատարված վիրահատությունը առաջիններից է, որը ցույց է տալիս խոզից մարդու սրտի փոխպատվաստման իրագործելիությունը, մի դաշտ, որը հնարավոր է դարձել գեների խմբագրման նոր միջոցների շնորհիվ:

Բժիշկները հայտնել են, որ վիրահատությունից երեք օր անց հիվանդի ինքնազգացողությունը լավ է և մասնագետները հետևում են նրա վիճակին, պարզելու՝ վիրահատությունը կարո՞ղ է ունենալ դրական արդյունք և փրկել տղամարդու կյանքը:

9 ժամ տևած այս վիրահատության ժամանակ սրտաբաններն իրականացրել են մոտ 108 կգ քաշով մեկ տարեկան խոզի գենետիկորեն ձևափոխված սրտի փոխպատավստում։ 

Այս վիրահատությունը ցույց է տալիս, որ կենդանու գենետիկորեն ձևափոխված սիրտը կարող է փոխպատվաստվել մարդուն և նորմալ աշխատել, առանց մերժվելու օրգանիզմի կողմից: