ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ներկայում չի քննարկվում
https://parstoday.ir/hy/news/world-i161388-ՆԱՏՕ_ին_Ուկրաինայի_անդամակցությունը_ներկայում_չի_քննարկվում
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ներկայում չի քննարկվում: Այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը՝ ճեպազրույցում պատասխանելով ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները քննարկելու հարցին, որոնք վերաբերում են այդ թվում դեպի արեւելք դաշինքի չընդարձակմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 14:43 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ներկայում չի քննարկվում

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ներկայում չի քննարկվում: Այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը՝ ճեպազրույցում պատասխանելով ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները քննարկելու հարցին, որոնք վերաբերում են այդ թվում դեպի արեւելք դաշինքի չընդարձակմանը։

«Պարզ Է, որ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն առաջվա պես գործում են եւ ենթակա չեն քննարկման, եւ այդ հիմնական սկզբունքները նախատեսում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինքը որ միությանը պատկանի… Բայց ցանկանում եմ հստակ նշել, որ ներկայում (ՆԱՏՕ-ին) Ուկրաինայի անդամակցությունը չի քննարկվում»,-ասել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։

yerevanlur.am