ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երեխաների շրջանում գրանցվող զոհերի կապակցությամբ
Հունվար 12, 2022 18:29 Asia/Tehran
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում պատերազմից մնացած պայթուցիկ նյութերի պայթելու հետևանքով երեխաների զոհվելու կապակցությամբ, միջազգային հանրությանը կոչ է արել շարունակել իրենց համագործակցությունը, այդ երկրում պայթուցիկ նյութերի մաքրագործման համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է.«Օրերս Նանգարհար նահանգում տեղի ունեցած քաղաքացիական բախումների ժամանակ չպայթած ականանետի պայթյունի հետևանքով, ութ երեխա է զոհվել, ևս չորսը վիրավորվել են»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի Նանգարհար նահանգի Լաալպուր շրջանի դպրոցի մոտ, և բոլոր զոհված երեխաները եղել են աշակերտներ։
Պիտակ