Բայդենն առաջին անգամ Կոնգրեսի վրա Թրամփի կողմնակիցների հարձակումն անվանել է հեղաշրջում
Հունվար 12, 2022 15:04 Asia/Tehran
Ատլանտայում ունեցած ելույթում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի վրա Դոնալդ Թրամփի կողմնակիցների հարձակումը որակել է հեղաշրջում։
ԱՄՆ Կոնգրեսի վրա Դոնալդ Թրամփի կողմնակիցների հարձակման առաջին տարելիցից մի քանի օր անց, այդ երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նրանք ցանկանում էին հեղաշրջում իրականացնել, սակայն ձախողվեցին։
Երեքշաբթի օրը Ատլանտայում ելույթի ժամանակ դեմոկրատ նախագահը կոշտ է արտահայտվել նախկին հանրապետական նախագահի կողմնակիցների հարձակման դեմ: Այդ մասին հայտնում է Hill կայքը։
2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա Թրամփի կողմնակիցների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։