Վիեննայում Բաղերիի ինտենսիվ խորհրդակցությունների առանցքում պատժամիջոցների չեղարկումն է
Եվրոպական երեք երկրների ներկայացուցիչների հետ պատժամիջոցների չեղարկման թեմայով ինտենսիվ խորհրդակցությունների շրջանակում, ԻԻՀ ավագ բանակցողը ժամանել է Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոց:
ԻՌՆԱ-ի հաղոդմամբ, առաջին հանդիպումը Բաղերին կունենա Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի, ապա՝ Եվրոեռյակի ներկայացուցիչների հետ:
Խորհրդակցությունների առանցքում կլինեն հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը, դրանց ստուգումը և միջուկային պարտավորոթյունների հետ կապվածա մի շարք հարցեր:
Արդեն երրորդ օրն է, որ հանդիպումները սահմանափակվում են միայն Բաղերիի և եվրոպական կողմերի ներկայացուցիչների միջևւ խորհրդակցություններով: Հաշվի առնելով, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ունեն նույն դիրքորոշումը, այս պահին Արևմուտքը պետք է կայացնի իր որոշումը:
Երկկողմ և բազմակողմ հանդիպումների շրջանակներում տեղի են ունենում նաև փորձագիտական հանդիպումներ՝ պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի շուրջ։