Թեհրանն ու Պեկինը կարևոր կոնսենսուսի են եկել համապարփակ համագործակցության հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i161610-Թեհրանն_ու_Պեկինը_կարևոր_կոնսենսուսի_են_եկել_համապարփակ_համագործակցության_հարցում
Անդրադառնալով Չինաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը՝ Իրանի ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Մենք կարևոր կոնսենսուսի ենք եկել համապարփակ համագործակցության և Վիեննայի բանակցությունների հարցով խորհրդակցությունների շուրջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2022 05:08 Asia/Tehran

Անդրադառնալով Չինաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը՝ Իրանի ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Մենք կարևոր կոնսենսուսի ենք եկել համապարփակ համագործակցության և Վիեննայի բանակցությունների հարցով խորհրդակցությունների շուրջ»:

Ամիր Աբդոլլահյանը, Չինաստանի ԱԳ նախարարի հետ Պեկինում կայացած հանդիպումից հետո, Թվիթերում գրել է. «Ուրախ եմ, որ 2022 թվականի սկզբին իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Չինաստան»։

Նա նշել է. «Չինաստանի պետական ​​խորհրդական և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ, մենք կարևոր կոնսենսուս ձեռք բերեցինք հարցերի լայն շրջանակի, ներառյալ՝ համապարփակ համագործակցության փաստաթղթի և Վիեննայի բանակցությունների շուրջ խորհրդակցությունների վերաբերյալ»: 

Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Հուսով եմ, որ Իրանի և Չինաստանը թռիչքով մուտք կգործեն հարաբերությունների երկրորդ հիսնամյակ: Մաղթում եմ նաև, որ Պեկինի ձմեռային խաղերը, որոնք կանցկացվեն չինական գարնանային փառատոնի շրջանակներում, ուրախություն և կենսունակություն բերեն աշխարհին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում»: