ԱՄՆ հետախուզության պաշտոնյաներին մտահոգում են գեներալ Սոլեյմանիի սպանության հետևանքները
Newsweek պարբերականը հրապարակել է հոդված, որում անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցին, հայտնել է, որ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները մտահոգված են սպանության հետեւանքներով:
ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից երկու տարի անց, ԱՄՆ գաղտնի ծառայությունը շարունակում է հետևել և վերահսկել սպանության հրամանն արձակած ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված վրիժառական հաղորդագրությունները:
Newsweek-ը գրել է.«2020 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցած օդային հարձակումից ի վեր, որը հանգեցրեց գեներալ Սոլեյմանիի , ինչպես նաև Հաշդ ալ-Շաբիի փոխնախագահի սպանությանը, ԱՄՆ նախկին նախագահից և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից վրեժ լուծելու թեմաներով հաղորդագրություններ են հրապարակվում, և թվում է, որ այս գործընթացն ավելի սրվել է սպանության երկրորդ տարելիցին»:
Պարբերականը նաև անդրադարձել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման գրասենյակի տեղեկատվական կայքում տեղադրված «Վրեժն անխուսափելի է» խորագրով անիմացիային:
«Վրեժն անխուսափելի է» անիմացիան անդրադառնում է նահատակ Սոլեյմանիի սպանությունը կարգադրողներից ու իրականացնողներից վրեժ լուծելուն: