Լավրովը Վիեննայում կմասնակցի Սիրիայի Միջազգային աջակցության խմբի հանդիպմանը
Մայիս 10, 2016 15:39 Asia/Tehran
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել Վիեննայում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպմանը մայիսի 17-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաստատել է, որ միջազգային խմբի հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին: Մայիսի 9-ին Փարիզում կայացել է «Սիրիայի ընկերների» հանդիպումը:
Պիտակ