Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Ղրիմի մոտ
Մոսկվայի և Կիևի միջև լարվածության ֆոնին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ զորավարժություններ է անցկացնում Ղրիմում, որը համարվում է Ռուսաստանի տարածքը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հունվարի 21-ին հայտարարություն է տարածել, որում հայտարարել է.«Ուկրաինական բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել Ղրիմի հետ սահմանի մոտ գտնվող Հարավային Խերսոն շրջանում»,այս մասին հաղորդել է ռուսական «Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքը։
Ըստ հաղորդման՝ Ուկրաինայի վերջին զորավարժությունները տեղի են ունեցել Կիևի և Մոսկվայի միջև լարվածության աճի ֆոնին։
Ուկրաինան և Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա, մինչդեռ ռուս պաշտոնյաները բազմիցս անհիմն են որակել այդ հայտարարությունները: