Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Ղրիմի մոտ
https://parstoday.ir/hy/news/world-i162380-Ուկրաինան_զորավարժություններ_է_անցկացրել_Ղրիմի_մոտ
Մոսկվայի և Կիևի միջև լարվածության ֆոնին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ զորավարժություններ է անցկացնում Ղրիմում, որը համարվում է Ռուսաստանի տարածքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2022 14:55 Asia/Tehran
  • Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Ղրիմի մոտ

Մոսկվայի և Կիևի միջև լարվածության ֆոնին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ զորավարժություններ է անցկացնում Ղրիմում, որը համարվում է Ռուսաստանի տարածքը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը  հունվարի 21-ին հայտարարություն է տարածել, որում հայտարարել է.«Ուկրաինական բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել Ղրիմի հետ սահմանի մոտ գտնվող Հարավային Խերսոն շրջանում»,այս մասին հաղորդել է ռուսական «Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքը։

Ըստ հաղորդման՝ Ուկրաինայի վերջին զորավարժությունները տեղի են ունեցել Կիևի և Մոսկվայի միջև լարվածության աճի ֆոնին։

Ուկրաինան և Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա,  մինչդեռ ռուս պաշտոնյաները բազմիցս անհիմն են որակել  այդ հայտարարությունները: