ԱՄՆ-ն 90 տոննա մահացու զենք է ուղարկել Ուկրաինա
https://parstoday.ir/hy/news/world-i162390-ԱՄՆ_ն_90_տոննա_մահացու_զենք_է_ուղարկել_Ուկրաինա
ԱՄՆ-ից Ուկրաինային հատկացվող լրացուցիչ ռազմական օգնության առաջին խմբաքանակը հասել է Կիև: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Կիևում ամերիկյան դեսպանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2022 18:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն 90 տոննա մահացու զենք է ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ից Ուկրաինային հատկացվող լրացուցիչ ռազմական օգնության առաջին խմբաքանակը հասել է Կիև: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Կիևում ամերիկյան դեսպանությանը:

«Ռազմական օգնությունը ներառում է մոտ 90 տոննա մահացու զենք, այդ թվում՝ Ուկրաինայի՝ ռազմաճակատում գտնվող պաշտպանների համար նախատեսված զինամթերք: Այս օգնությունը ցույց է տալիս ԱՄՆ-ի հավատարմությունն Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդմանը՝ Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի ֆոնին»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ուկրաինան ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն լրացուցիչ օգնություն է հատկացրել երկրին 200 մլն դոլարի չափով՝ պաշտպանական կարիքների համար: CNN-ի տվյալներով՝ Վաշինգտոնը մտադիր է զենք, զինամթերք, բժշկական սարքավորումներ և ռադիոլոկացիոն դիտարկման միջոցներ փոխանցել: 2021 թվականին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացված ռազմական օգնության ընդհանուր ծավալը հասել է ռեկորդային 650 մլն դոլարի:

tert.am