ԶԼՄ. ԱՄՆ-ը երկուշաբթի կսկսի Ուկրաինայում դիվանագետների ընտանիքների տարհանումը
Հունվար 23, 2022 14:16 Asia/Tehran
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է երկուշաբթի օրվանից տարհանել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան դիվանագետների ընտանիքներին, հայտնել է FoxNews-ի լրագրողներից մեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պետական դեպարտամենտը հրահանգել է երկուշաբթի սկսել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը երկրից»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
Նրա խոսքով՝ այս տեղեկությունը պաշտոնատար անձինք են հայտնել։
news.am
Պիտակ