Ադրբեջանի նախագահի կոչը իրանական ընկերություններին՝ այս երկրի վերակառուցմանը մասնակցելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i162610-Ադրբեջանի_նախագահի_կոչը_իրանական_ընկերություններին_այս_երկրի_վերակառուցմանը_մասնակցելու_վերաբերյալ
Ադրբեջանի նախագահը իրանական ընկերություններին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ այդ երկրի վերակառուցման գործում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 25, 2022 12:55 Asia/Tehran

Ադրբեջանի նախագահը իրանական ընկերություններին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ այդ երկրի վերակառուցման գործում:

Իրանի Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմի մասնակցությամբ անցկացված Իրանի ու Ադրբեջանի պաշտոնատարների նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կաևորել է տարբեր այդ թվում արդյունաբերությաան ու տեխնոլոգիայի ոլորտներում երկու երկրների համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացված ՇՀԳ-ի համաժողովին առնթեր Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանն Ալիևն ասել է.«Այս հանդիպումը շրջադարձային կետ էր երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունների մեջ և դրա արդյունքները ակնհայտ են երկու երկրների հարաբերություններում»:

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարն  անդրադառնալով հարևանների նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ասել է.«Երկու եղբայր ու բարեկամ երկիր Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների մեջ նոր էջ է բացվել»:

Նշելով, որ Իրանը տարբեր երկրների վերակառուցման հարցում լավ փորձ ունի և այս համագործակցությունները նպաստելու են զարգացմանն ու կայուն անվտանգությանը, Ղասեմին հույս է հայտնել, որ Իրանի ու Ադրբեջանի  վճռականության շնորհիվ, երկկողմ հարաբերությունների առավել կընդլայնվեն:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Իրանի և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի իրանցի նախագահ Ռոստամ Ղասեմին, գլխավորելով մի պատվիրակություն, մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: