Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կա 3 զոհ, 45 վիրավոր
https://parstoday.ir/hy/news/world-i16279-Դիարբեքիրում_պայթյուն_է_որոտացել._կա_3_զոհ_45_վիրավոր
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 45-ը` վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով երկրի իշխանություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2016 05:27 Asia/Tehran
  • Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կա 3 զոհ, 45 վիրավոր

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 45-ը` վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով երկրի իշխանություններին:

Հաղորդվում է, որ ռումբը տեղադրված է եղել մեքենայում, իսկ պայթյունը որոտացել է այն պահին, երբ մեքենայի կողքով ոստիկանական ավտոբուս է անցնելիս եղել: Ավտոբուսը տեղափոխում էր ոստիկանության 9 աշխատակիցների և 7 ձերբակալված քուրդ զինյալների:

Նրանցից երեքը ծանր վնասվածքներ էին ստացել և մահացել հիվանդանոցում: ԶԼՄ-ների հաղորդմամբ` նրանց մեջ ոստիկան կար: Հայտնի չէ՝ արդյոք քուրդ զինյալն եղել է զոհերի թվում, թե ոչ։

Պայթյունի ժամանակ վիրավորվել է 12 ոստիկան և 33 խաղաղ բնակիչ, որոնք մոտակայքում են գտնվել պայթյունի պահին: Աղբյուրի տվյալներով` ռումբը պայթեցվել է հեռակառավարման համակարգով: