Ֆրանսիայի ոստիկանությունը դաժանորեն հարձակվել է ցուցարար աշակերտների վրա
Ֆրանսիայում ոստիկանները մահակներով ծեծել և բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակից աշակերտներին։
Ֆրանսիական աղբյուրները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են անվտանգության ուժերը հարձակվում Փարիզի Քոլբերի միջնակարգ դպրոցի աշակերտների վրա։
Աշակերտները փակել են դպրոցի մուտքը՝ ի աջակցություն իրենց ուսուցիչների, ովքեր կառավարությունից ավելի շատ հարմարություններ և ռեսուրսներ են պահանջում։
Ոստիկանները մահակներով ծեծել են աշակերտներին, նրանցից մի քանիսին տապալել գետին, ձերբակալել և բրման ենթարկել ոստիկանական մեքենաներով։
Ֆրանսիացի ուսուցիչները վերջերս բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում կառավարության հակասական քաղաքականության:
Ֆրանսիական արհմիությունները ավելի վաղ կոչ էին արել ողջ երկրում բողոքի ակցիաներ անցկացնել՝ աշխատավարձերի ցածր լինելու դեմ և պահանջել բարձրացնել աշխատավարձերը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio