Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ԴԺՀ-ի տարածքը
https://parstoday.ir/hy/news/world-i163324-Ուկրաինայի_ուժայիններն_ականանետներից_գնդակոծել_են_ԴԺՀ_ի_տարածքը
Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2022 11:17 Asia/Tehran
  • Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ԴԺՀ-ի տարածքը

Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը:

«Ժամը 05:45-ից մինչև 10-28-ն Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գնդակոծություններ են գրանցվել Կոմինտերնովո և Օկտյաբր բնակվայրերի (ԴԺՀ-ի կողմից վերահսկվող) ուղղությամբ: Արձակվել է 82 միլիմետր տրամաչափի հինգ ական»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը: ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը:

Մոսկվան անհանգստություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմաններ տեղափոխելու և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թիվն ավելացնելու առնչությամբ: Արևմուտքի երկրները շարունակում են ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ սպառազինություն մատակարարելով, որն օգտագործվում է Դոնբասում:

tert.am