Ուկրաինան , Լեհաստանը, Բրիտանիան ստեղծում են նոր միություն . Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռшդայի հերթական նստաշրջանի բացման ժամանակ ասել է . «Մենք Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Բրիտանիայի և Լեհաստանի միջև»:
Ենթադրվում է, որ համապատասխան պայմանավորվածությունները կամրապնդվեն Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Բորիս Ջոնսոնի ու Մատեուշ Մորավեցկու՝ Կիև այցի ընթացքում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Զելենսկին նաև ասել է, որ դիվանագիտական աջակցությունն Ուկրաինային ամենաբարձր մակարդակի վրա է 2014 թվականից ի վեր։ Միաժամանակ նա հավելել է, որ իր երկիրը «գնահատում է բոլորի աջակցությունը, բայց հույսը դնում է միայն իր վրա»։
Ռшդայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Կորնիենկոն լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի, Բրիտանիայի և Լեհաստանի նոր միությունը չի ընկալվում որպես այլ դшշինքների՝ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի այլընտրանք։
yerevan-times.com