Ուկրաինան , Լեհաստանը, Բրիտանիան ստեղծում են նոր միություն . Զելենսկի
https://parstoday.ir/hy/news/world-i163358-Ուկրաինան_Լեհաստանը_Բրիտանիան_ստեղծում_են_նոր_միություն_._Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռшդայի հերթական նստաշրջանի բացման ժամանակ ասել է . «Մենք Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Բրիտանիայի և Լեհաստանի միջև»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2022 14:07 Asia/Tehran
  • Ուկրաինան , Լեհաստանը,  Բրիտանիան ստեղծում են նոր միություն . Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռшդայի հերթական նստաշրջանի բացման ժամանակ ասել է . «Մենք Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Բրիտանիայի և Լեհաստանի միջև»:

Ենթադրվում է, որ համապատասխան պայմանավորվածությունները կամրապնդվեն Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Բորիս Ջոնսոնի ու Մատեուշ Մորավեցկու՝ Կիև այցի ընթացքում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Զելենսկին նաև ասել է, որ դիվանագիտական ​​աջակցությունն Ուկրաինային ամենաբարձր մակարդակի վրա է 2014 թվականից ի վեր։ Միաժամանակ նա հավելել է, որ իր երկիրը «գնահատում է բոլորի աջակցությունը, բայց հույսը դնում է միայն իր վրա»։

Ռшդայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Կորնիենկոն լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի, Բրիտանիայի և Լեհաստանի նոր միությունը չի ընկալվում որպես այլ դшշինքների՝ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի այլընտրանք։

yerevan-times.com