Սողոմոնյան կղզիներն անհետանում են երկրի երեսից
https://parstoday.ir/hy/news/world-i16336-Սողոմոնյան_կղզիներն_անհետանում_են_երկրի_երեսից
Սողոմոնյան կղզիներ խաղաղօվկիանոսյան ոչ մեծ պետությունը վերջին 70 տարում զրկվել է իր առնվազն 5 կղզիներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2016 10:37 Asia/Tehran
  • Սողոմոնյան կղզիներն անհետանում են երկրի երեսից

Սողոմոնյան կղզիներ խաղաղօվկիանոսյան ոչ մեծ պետությունը վերջին 70 տարում զրկվել է իր առնվազն 5 կղզիներից:

Այս մասին հայտնել են ավստրալացի գիտնականները, որոնք արշիպելագի նույն խմբի կղզիների 1946 և 2014 թթ. արված լուսանկարների համեմատական վերլուծություն են արել: Գիտնականների աշխատանքի մասին զեկույցը հրապարակվել է Environmental Research Letters գիտական առցանց-ամսագրում:

Արդյունքում պարզվել է, որ հետպատերազմյան լուսանկարներում պատկերված 33 կղզիների փոխարեն ներկայումս մնացել է 28-ը: Մնացածները ջրի տակ են հայտնվել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով: Անհետացած կղզիների տարածքը կազմել է 1-5 հա: Գիտնականների հաշվարկով՝ վերջին երկու տասնամյակում արշիպելագը ջրի տակ է ընկղմվել տարեկան մոտ 1 սմ-ով: