Զելենսկին եւ Էրդողանը բանակցություններ են սկսել Կիեւում
https://parstoday.ir/hy/news/world-i163438-Զելենսկին_եւ_Էրդողանը_բանակցություններ_են_սկսել_Կիեւում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում սկսել Է հանդիպումը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2022 14:18 Asia/Tehran
  • Զելենսկին եւ Էրդողանը բանակցություններ են սկսել Կիեւում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում սկսել Է հանդիպումը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հաղորդել Է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին այցով ժամանել Է Կիեւ:

Նրա այցի ընթացքում Ուկրաինան եւ Թուրքիան կարող են համաձայնագիր ստորագրել ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) մասին, ինչպես նաեւ՝ համաձայնագիր Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման մասին: «Զելենսկին սկսել Է հանդիպումը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը մեր երկիր Է ժամանել պաշտոնական այցով:

Հնչել են երկու երկրների պետական հիմները: Նախագահները դիտել են պատվո պահակախմբի շարակարգը եւ ներկայացրել Ուկրաինայի եւ Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունների անդամներին»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նախագահները բանակցություններ կանցկացնեն, որից հետո Զելենսկու եւ Էրդողանի նախագահությամբ կկայանա Ուկրաինայի եւ Թուրքիայի բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի տասներորդ նիստը:

Նաեւ պլանավորվել Է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում եւ նախագահների հանդիպում ԶԼՄ-ների հետ: Կողմերն ավելի վաղ պայմանավորվել Էին ավարտել ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները մինչեւ 2016 թվականը, 2017 թվականին, մինչեւ 2019 թվականը: Սակայն ժամակետները հետաձգվել են սակագնային հարցերում անհամաձայնության պատճառով: Կիեւում հայտարարել են, որ Թուրքիայի հետ ԱԱԳ-ի մասին համաձայնագիրն առանց գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերի չեղարկման նշնակություն չունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am