Մեկնաբանություն- Ջո Բայդենի հերթական քայլն՝ ուղղված Արևելյան Եվրոպայում լարվածության սրմանը
Չորեքշավբթի օրը ԱՄՆ նախագահը ստորագրել է Արևելյան Եվրոպայում 3 հազար զինվոր տեղակայելու հրամանը:
Ըստ այս հրամանի, 1700 ամերիկացի զինծառայող կուղարկվի Լեհաստան, իսկ Գերմանիայում տեղակայված 1000 ամերիկացի զինվորներ կտեղափոխվեն Ռումինիա: Եվս 300 զինծառայող ԱՄՆ-ից կտեղափոխվի Գերմանիա: Բացի այդ, Բայդենի հրամանով, Պենտագոնը նախատեսում է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը հասցնել ավելի քան 8500-ի:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին չորեքշաբթի օրը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով ստանձնած պարտավորության համաձայն, առաջիկայում ԱՄՆ-ն ավելի շատ զորքեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա՝ հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու նպատակով»:
Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսաքին, Պենտագոնի հայտարարությունից հետո, նշել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է մոտ 3000 ամերիկացի զինվոր ուղարկել Արևելյան Եվրոպա, հավելելով, որ այդ ուժերը չեն գնում պատերազմելու Ուկրաինայում:
Բայդենի այս հրամանը ստորագրվում է Արևելյան Եվրոպայում Ռուիսաստանի հետ առճակատման հնարավորությունը սրելու Վաշինգտոնի ջանքերի շրջանակում:
Այդ նպատակով, վերջին շաբաթների ընթացքում, Վաշինգտոնը քարոզչական պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, և ՆԱՏՕ-ի հետ միասին անընդհատ խոսում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հավանականության մասին:
Իրականում ԱՄՆ-ի նպատակն Արևելյան Եվրոպայում իր և ՆԱՏՕ-ի ներկայության համար պատրվակ ունենալն է: Վաշինգտոնը միևնույն ժամանակ անտեսում է անվտանգության վերաբերյալ Մոսկվայի պահանջներն ինչն ավլի է մեծացնում Արևելյան Եվրոպայում ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության հավանականությունը:
Մոսկվան Արևմուտքից երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին, դաշինքի ուժերը չեն տեղակայվի իր սահմանների մոտ: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մերժել են բավարարել այս պահանջը ինչը զայրացրել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հայտարարել է. «Մոսկվան պատշաճ պատասխան չի ստացել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից իր երեք հիմնական պահանջների վերաբերյալ, որոնք են՝ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնվելը, Ռուսաստանի սահմանների մոտ հարձակողական սպառազինության համակարգեր տեղակայելուց հրաժարվելը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների՝ 1997 թվականի վիճակին վերադառնալը»:
Մոսկվան համզոզված է, որ Ռումինիայում ու Լեհաստանում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայումը սպառնում է իր անվտանությանը:
Մյուս կարևոր խժնդիրը կայանում է նրանում, որ Բայդենի վարչակազմը, որը նախկինում պնդում էր, թե Մոսկվան նպատակ ունի հարձակվել Ուկրաինայի վրա, հիմա նահանջել է այդ հարցում իր դիրքերից:
Ներկայումս ոչ միայն ԱՄՆ բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաների միջև կոնսենսուս չկա Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման ժամկետների վերաբերյալ, այլև Վաշինգտոնը անուղղակիորեն ընդունել է, որ այս պնդումն անհիմն է: Որովհետև ժամանակի ընթացքում և Վաշինգտոնի հայտարարությունների անհիմն լինելու փաստվելու հետևանքով, աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը նվազում է: