Կիևը Մոսկվայից պահանջեց պատասխանել 24 ժամում
https://parstoday.ir/hy/news/world-i164136-Կիևը_Մոսկվայից_պահանջեց_պատասխանել_24_ժամում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից պահանջել է մանրամասն պարզաբանել իր գործողությունները երկրի սահմանների մոտ և Ղրիմում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2022 16:03 Asia/Tehran
  • Կիևը Մոսկվայից պահանջեց պատասխանել 24 ժամում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից պահանջել է մանրամասն պարզաբանել իր գործողությունները երկրի սահմանների մոտ և Ղրիմում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։«Վիեննայի փաստաթղթի համաձայն (խոսքը ԵԱՀԿ շրջանակներում 2011 թվականին Մոսկվայի և Կիևի միջեւ ստորագրված համաձայնագրի մասին է), Ռուսաստանը պետք է մանրամասն պարզաբանումներ ներկայացնի իր ռազմական գործողությունների նպատակների, ճշգրիտ վայրի և ժամկետների, ինչպես նաեւ կազմավորումների քանակի, տեսակի և գործի դրված տեխնիկայի տեսակների մասին», — նշել է Կուլեբան:

Կուլեբան հավելել է, որ ՌԴ-ն 24 ժամ ունի պատասխան տալու համար։«Պատասխանի բացակայության կամ անբավարար կամ ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու դեպքում Ուկրաինան կդիմի ՌԴ-ին և Վիեննայի փաստաթղթի մյուս անդամ պետություններին արտակարգ հանդիպում անցկացնելու մասին, որտեղ ՌԴ-ն պետք է պարզաբանումներ ներկայացնի», – հավելել է նախարարը:

Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինան կշարունակի ապահովել իր անվտանգությունը ՝ օգտագործելով բոլոր դիվանագիտական հնարավորությունները:

yerevan-times.com/