Բրիտանացիները բողոքում են թանկացումների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i164152-Բրիտանացիները_բողոքում_են_թանկացումների_դեմ
Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում գնաճի ու էներգակիրների գների թանկացման դեմ բողոքի ցույցերի մասնակիցները բողոքել են Բորիս Ջոնսոնի կառավարության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 05:19 Asia/Tehran
  • Բրիտանացիները բողոքում են թանկացումների դեմ

Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում գնաճի ու էներգակիրների գների թանկացման դեմ բողոքի ցույցերի մասնակիցները բողոքել են Բորիս Ջոնսոնի կառավարության դեմ:

Daily Mail-ի հաղորդմամբ, ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Հարկեք հարուստներին»:
Ցույցերը տեղի են ունեցել «ժողովրդական միավորում» խմբի կոչով և  տարբեր արհմիությունների աջակցությամբ: Նյուքասլում ցուցարարները կրել են «Պահպանողական խաբեբաներ» և «Ես կարող եմ ավելի լավ աշխատել, քան Բորիսը» գրությամբ պաստառներ: 
«ժողովրդական միավորում» խմբի քարտուղար Լաուրա Փիդքոքն ասել է. «Մարդիկ լուրջ դժվարությունների են բախվում իրենց կենցաղային ծախսերը հոգալիս: Քաղաքացիները հասարակության մեջ ակնհայտ անհավասարություն են տեսնում: Մեծ թվով ընկերություններ ստանում են հսկայական շահույթ: Հարուստներն ավելի են հարստտանում, իսկ մյուս քաղաքացիները տուժում են»: