Մոսկվա. Ուկրաինայի վրա հարձակման պատմությունն ԱՄՆ-ից է սկիզբ առել
https://parstoday.ir/hy/news/world-i164158-Մոսկվա._Ուկրաինայի_վրա_հարձակման_պատմությունն_ԱՄՆ_ից_է_սկիզբ_առել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակվելու պատմությունը, որը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում, համակարգվում է Վաշինգտոնի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 05:53 Asia/Tehran
  • Մոսկվա. Ուկրաինայի վրա հարձակման պատմությունն ԱՄՆ-ից է սկիզբ առել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակվելու պատմությունը, որը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում, համակարգվում է Վաշինգտոնի կողմից:

Զախարովան նշել է. «Այս հարցում ԶԼՄ-ների աջակացությունն աննախադեպ է: Չնայած արևմտյան բոլոր ԶԼՄ-ները փորձում են ապացուցել, որ գործում են անկախ, սակայն այսօր նրանք սպասարկում են բացառապես Վաշինգտոնի շահերը և ԱՄՆ-ի պատվերով տարածում այս պատմությունը»: 
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ փետրվարի 16-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակվելու վերաբերյալ լուրերը տարածում է Արևմուտքը՝ նպատակ ունենալով ավելի սրել իրավիճակը:
Նա նշել է, որ այս պատմությունը նոր չի սկսվել և մշակվել է երկար ժամանակ և ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից:
Ռուս պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինան զինված է ՆԱՏՕ-ի զենքով, իսկ արևմտյան խորհրդականների թիվն այդ երկրում աճել է մի քանի անգամ:
Վերջին շրրջանում Ուկրաինան և արևմտյան  երկրները պնդում են, որ Մոսկվան մտադիր է հարձակվել Կիևի վրա: