Ուլյանով. Վիեննայի բանակցային գործընթացում ակնհայտ առաջընթաց է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/world-i164240-Ուլյանով._Վիեննայի_բանակցային_գործընթացում_ակնհայտ_առաջընթաց_է_գրանցվել
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կիրակի օրն անդրադառնալով ՀԳՀԾ-ի անդամների (առանց Իրանի) ու ԱՄՆ-ի միջև հանդիպմանը, հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2022 04:47 Asia/Tehran

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կիրակի օրն անդրադառնալով ՀԳՀԾ-ի անդամների (առանց Իրանի) ու ԱՄՆ-ի միջև հանդիպմանը, հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել:

Twitter-ում արած գրառմեն մեջ, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցությունների վերջին վիճակը, Ուլյանովը գրել է,«Բոլոր գնահատականները դրական են եղել»:

Ամերիկյան պատվիրակությունը՝ Ռոբերտ Մալիի գլխավորությամբ, մեկնել է Վիեննա՝ անուղղակիորեն մասնակցելու Վիեննայի բանակցություններին։

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անցած երկուշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ վարչակազմի առավելագույն ճնշման քաղաքականության վերջնական ձախողմանը և քննադատելով եվրոպական երեք երկրների անգործությունը այս անմարդկային քաղաքականության դիմաց, հայտարարել էր, Իրանը, հիմնվելով իր ազգային շահերի վրա, շարունակելու է մասնակցել բանակցություններին լավ համաձայնության հասնելու լուրջ վճռականությամբ, սակայն համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի արևմտյան կողմը, հատկապես՝ ԱՄՆ-ն, կայացնի կարևոր որոշումներ: