Ուլյանով. Վիեննայի բանակցային գործընթացում ակնհայտ առաջընթաց է գրանցվել
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կիրակի օրն անդրադառնալով ՀԳՀԾ-ի անդամների (առանց Իրանի) ու ԱՄՆ-ի միջև հանդիպմանը, հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել:
Twitter-ում արած գրառմեն մեջ, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցությունների վերջին վիճակը, Ուլյանովը գրել է,«Բոլոր գնահատականները դրական են եղել»:
Ամերիկյան պատվիրակությունը՝ Ռոբերտ Մալիի գլխավորությամբ, մեկնել է Վիեննա՝ անուղղակիորեն մասնակցելու Վիեննայի բանակցություններին։
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անցած երկուշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ վարչակազմի առավելագույն ճնշման քաղաքականության վերջնական ձախողմանը և քննադատելով եվրոպական երեք երկրների անգործությունը այս անմարդկային քաղաքականության դիմաց, հայտարարել էր, Իրանը, հիմնվելով իր ազգային շահերի վրա, շարունակելու է մասնակցել բանակցություններին լավ համաձայնության հասնելու լուրջ վճռականությամբ, սակայն համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի արևմտյան կողմը, հատկապես՝ ԱՄՆ-ն, կայացնի կարևոր որոշումներ: