Ռուսաստանը չի մասնակցի ԵԱՀԿ հատուկ նիստին. Գավրիլով
Ռուսաստանը չի մասնակցի ԵԱՀԿ-ի նիստին, որը Բալթյան երկրներն են խնդրել անցկացնել:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:
«Մենք այսօր այդ հանդիպմանը չենք մասնակցում», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Գավրիլովը:
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը կիրակի հայտնել էր, որ Բալթյան երկրները դիմել են իրեն՝ խնդրելով նիստ անցկացնել Բելառուսի և այլ երկրների հետ՝ «անսովոր ռազմական ակտիվության» կապակցությամբ: ՌԻԱ Նովոստիին Լեհաստանի նախագահությունում հայտնել են, որ նիստը տեղի կունենա այսօր, սկիզբը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 17:00-ին:
Ընդ որում, այնտեղ չեն պատասխանել՝ Բելառուսը կմասնակցի՞ արդյոք հանդիպմանը՝ հարցը վերահասցեավորելով Մինսկի պատվիրակությանը։ ԵԱՀԿ-ում Բելառուսի ներկայացուցչությունն առայժմ անպատասխան է թողել ՌԻԱ Նովոստիի համապատասխան հարցումը:
armeniasputnik.am