ԱՄՆ նախագահը որոշել է գողանալ Աֆղանստանի ունեցվածքը
https://parstoday.ir/hy/news/world-i164302-ԱՄՆ_նախագահը_որոշել_է_գողանալ_Աֆղանստանի_ունեցվածքը
ԱՄՆ նախագահի՝ Աֆղանստանի դրամական ակտիվները հափշտակելու անարդար որոշման արձագանքները շարունակվում են։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 14, 2022 17:42 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահը որոշել է գողանալ  Աֆղանստանի ունեցվածքը

ԱՄՆ նախագահի՝ Աֆղանստանի դրամական ակտիվները հափշտակելու անարդար որոշման արձագանքները շարունակվում են։

ԱՄՆ-ի նախագահ Ջուբիդենի նոր որոշման համաձայն, ԱՄՆ-ում Աֆղանստանի դրամական ակտիվների 3,5 միլիարդ դոլարը կտրամադրվի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին։

Աֆղանստանի բիզնես հատվածի ձեռներեցներն ու գոծարարները AVA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահին գող անվանելով,  ընդգծել են, որ այդ  ֆինանսական միջոցները պետք է հնարավորինս շուտ ազատվեն՝ Աֆղանստանում հումանիտար աղետը կանխելու համար։

Աֆղանստանի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի անդամ Խան Ջան Ալոքազայն ասել է․«Աֆղանստանի դրամական ռեսուրսների բռնագրավումն ակնհայտ անարդարություն է հենց ահաբեկչության զոհ դարձած մարդկանց իրավունքների նկատմամբ»։

Լրագրող Սայեդ Սամիմ Սադաթն ասում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին Աֆղանստանի արժութային պահուստների 50 տոկոսի հատկացնելը, չնայած Աֆղանստանում տիրող աղքատությանն ամենևին արդարացված չէ, և  ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները չի խղճում որևէ երկրի։