ԱՄՆ նախագահը որոշել է գողանալ Աֆղանստանի ունեցվածքը
ԱՄՆ նախագահի՝ Աֆղանստանի դրամական ակտիվները հափշտակելու անարդար որոշման արձագանքները շարունակվում են։
ԱՄՆ-ի նախագահ Ջուբիդենի նոր որոշման համաձայն, ԱՄՆ-ում Աֆղանստանի դրամական ակտիվների 3,5 միլիարդ դոլարը կտրամադրվի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին։
Աֆղանստանի բիզնես հատվածի ձեռներեցներն ու գոծարարները AVA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահին գող անվանելով, ընդգծել են, որ այդ ֆինանսական միջոցները պետք է հնարավորինս շուտ ազատվեն՝ Աֆղանստանում հումանիտար աղետը կանխելու համար։
Աֆղանստանի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի անդամ Խան Ջան Ալոքազայն ասել է․«Աֆղանստանի դրամական ռեսուրսների բռնագրավումն ակնհայտ անարդարություն է հենց ահաբեկչության զոհ դարձած մարդկանց իրավունքների նկատմամբ»։
Լրագրող Սայեդ Սամիմ Սադաթն ասում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին Աֆղանստանի արժութային պահուստների 50 տոկոսի հատկացնելը, չնայած Աֆղանստանում տիրող աղքատությանն ամենևին արդարացված չէ, և ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները չի խղճում որևէ երկրի։