ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
https://parstoday.ir/hy/news/world-i164372-ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղարը_կմասնակցի_ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդի_նիստին
Փետրվարի 16-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին` «ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը` ի պաշտպանություն միջազգային խաղաղության և անվտանգության. համագործակցություն Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև» թեմայով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2022 12:35 Asia/Tehran
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին

Փետրվարի 16-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին` «ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը` ի պաշտպանություն միջազգային խաղաղության և անվտանգության. համագործակցություն Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև» թեմայով:

 Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։

Նախատեսվում է քննարկել երկու կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման ուղիները՝ հաշվի առնելով Եվրասիական տարածքում անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ծանրակշիռ դերը:

Շեշտը դրվելու է ահաբեկչությանն ու թմրանյութերի տարածմանը հակազդելու, այդ թվում՝ Աֆղանստանի տարածքից դուրս եկող, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի միանալու հեռանկարների վրա:

armeniasputnik.am