Մամուլի տեսություն 11-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i16441-Մամուլի_տեսություն_11_05_2016
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցը ցույց է տալիս,որ այդ երկրում տնտեսական աղետ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2016 15:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-05-2016

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցը ցույց է տալիս,որ այդ երկրում տնտեսական աղետ է:

«Ռեսալաթ» 

ԱՄՆ-ում տնտեսական աղետ է

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցը ցույց է տալիս,որ այդ երկիրը գտնվում է տնտեսական ծանր վիճակում:

Թեհրանում լույս տեսնող Ռեսալաթ թերթի այսօրվա համարում տպագրված վերլուծականում հեղինակն անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցին նշել է.«ԱՄՆ-ում 1980 թ.-ից ի վեր բանտարկված կամ աշխատանքը կորցրած երիտասարդ տղամարդկանց թիվն զգալիորեն ավելացել է»:

«1980-2014 թթ.-ի ընթացքում քաղաքական ու տնտեսական փոփոխությունները հանգեցրել են ամերիկացի երիտասարդների շրջանում գործազուրկների թվի ավելացմանը: Վերջին տարիներին տնտեսական ճգնաժամը, տեխնոլոգիական զարգացումները , աշխատանքի շուկայում մեծ թվով կանանց ներգրավվածությունը և ԱՄՆ-ի սահմաններից դուրս որոշ ապրանքների արտադրությունը խթանել են այդ ճգնաժամի սրումը»,գրում է Ռեսալաթ թերթը:

«ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունը օրերս հայտարարել է,որ ԱՄՆ-ում 18-34 տարեկան յուրաքանչյուր վեց երիտասարդ տղամարդուց մեկը 2014 թ.-ին կամ բանտարկված է եղել կամ էլ գործազուրկ»-հայտնում է թերթը:

--- 

«Էթելաաթ» 

Սիոնիստական ռեժիմի դերակատարությունը Սիրիայի ճգնաժամում

Սիոնիստական ռեժիմը հովանավորելով ահաբեկչական խմբերին կարևոր դերակատարություն է ունեցել Սիրիայի ճգնաժամի խորացման հարցում:

Թեհրանում լույս տեսնող Էթելաաթ թերթը չորեքշաբթի օրը գրել է .«Սիոնիստական ռեժիմը ֆինանսական ու ռազմական աջակցություն ցուցաբերելով Սիրիայում գտնվող ահաբեկչական խմբավորումներին և նրանց վիրավորներին բուժելով իր հիվանդանոցներում, փորձում է հանրային կարծիքի ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայի վրա և այդ առիթից օգտվելով շարունակել իր ոճրագործությունները պաղեստինցիների դեմ»:

«Երբ Սիրիայի բանակը և ժողովրդական ուժերը հաղթանակներ են արձանագրում ահաբեկիչների նկատմամբ , Սիոնիստական ռեժիմն իր արաբ և արևմտյան դաշնակիցների օգնությամբ աջակցում է ահաբեկիչներին», գրում է թերթը:

Անդրադառնալով ինթիֆադայի մեկնարկից ի վեր պաղեստինցիների դեմ սիոնիստների ոճրագործություններին , թերթը հավելում է.«Սիոնիստները օգտվելով տարածաշրջանի երկրների ճգնաժամից և լրատվամիջոցների պահած լռությունից, անողոքաբար շարունակում են իրենց ոճրագործություններն ընդդեմ պաղեստինցիների»:

2015 թ.-ի հոկտեմբերին Երուսաղեմի ինթիֆադայի մեկնարկից ի վեր սիոնսիտ բանակայինների ոճրագործությունների հետևանքով նահատկավել է մոտ 215 պաղեստինցի և վիրավորվել ու ձերբակալվել են մեծ թվով ուրիշներ», գրել է Էթելաաթ թերթը:

---

Al Monitor

Դեպի բացարձակ իշխանություն Էրդողանի քայլերթը շարունակվում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեպի բացարձակ իշխանություն քայլերթը շարունակվում է: Դավութօղլուն կարող էր այդ ճանապարհին ընդամենը փոքրիկ խոչընդոտ լինել: Բայց Էրդողանը համբերություն չունի. նա ցանկանում է տիրել ամբողջ քաղաքական իշխանությանը, ներառյալ՝ դատական իշխանությունն ու զանգվածային լրատվամիջոցները, եւ նա համառորեն դրան է գնում: Այս մասին գրում է Al Monitor-ը: 

Հրապարակման համաձայն, Թուրքիայում վարչապետերը սովորաբար պաշտոնը կորցնում են, երբ ձախողում են խորհրդարանական ընտրությունները կամ կուսակցության դիրքերի վատթարացման պատճառով կորցնում են խորհրդարանում մեծամասնությունը:

«Թուրքիայի գործող նախագահ Ահմեդ Դավութօղլուն նշված խնդիրներից ոչ մեկը չուներ: Ընդամենը վեց ամիս առաջ նա վճռական հաղթանակ տարավ ընտրություններում: Ամեն դեպքում, նա մայիսի 5-ին ստիպված եղավ հրաժեշտի ելույթ ունենալ»,- նշված է հոդվածում: Դավութօղլուն հայտարարեց, որ 17 օր անց Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության արտահերթ համագումարը կկայանա, որը կուսակցության նոր ղեկավար կընտրի, բայց ինքն այդ պաշտոնին չի հավակնի: «Դա իմ որոշումը չէ, բայց դա անհրաժեշտություն է»,- նշեց Դավութօղլուն:

«Ամբողջ Թուրքիան գիտե, թե ինչ է նշանակում անհրաժեշտություն. նախագահ Էրդողանը, որը դեռեւս 2014 թվականի օգոստոսին վարչապետի պաշտոնում առաջացրեց Դավութօղլուի թեկնածությունը, վերջերս փոխեց միտքը: 20 ամիս անց քաղաքական երկու գործիչների միջեւ տարաձայնությունները խորացան: Դավութօղլուի հայտարարությունից 4 օր առաջ Էրդողանի անանուն աղբյուրն իրավիճակի մանրամասներ հաղորդեց, որոնց համաձայն՝ Դավութօղլուն «դավաճանել է Էրդողանին՝ համագործակցելով արեւմտյան ուժերի եւ նրանց գործակալների հետ, որոնք դավ են նյութում Էրդողանի դեմ: Փաստացի միակ բանը, որի հարցում Դավութօղլուն «դավաճանեց» Էրդողանին, այն է, որ նա ձգտում էր համեմատաբար չափավոր եւ ավելի պակաս բռնակալ լինել»,- ասված է հրապարակման մեջ:

Էրդողանի կողմնակիցները, ըստ հոդվածագրի, նշում են, որ նոր վարչապետի նշանակումը «ներդաշնակություն» կմտցնի նախագահի եւ վարչապետի միջեւ: «Բայց այս դեպքում ավելի հարմար եզրույթը «ենթարկվելն» է. բացարձակ ներդաշնակության հասնել հնարավոր կլինի միայն այդ պաշտոնում լիակատար հնազանդ վարչապետ նշանակելու դեպքում»,- ամփոփում է հոդվածագիրը:

---

Financial Time

FT. Դավութօղլուի հրաժարականը սպառնալիքի տակ է դնում Բրյուսելի եւ Անկարայի միջեւ միգրացիոն գործարքը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը սպառնալիքի տակ է դնում Բրյուսելի եւ Անկարայի միջեւ միգրացիոն գործարքը, գրում է Financial Times-ը։ Որպեսզի գործարքը չտապալվի, Թուրքիան ստիպված է լրջորեն զբաղվել հակաահաբեկչական օրենսդրությամբ եւ վերանայել իր քաղաքացիների իրավունքների նկատմամբ վերաբերմունքը, նշում է պարբերականը։ ԵՄ-ն մտահոգություններ ունի, որ Դավութօղլուի հրաժարականից հետո Անկարան չի զբաղվի խոստացած բարեփոխումներով։

Պարբերականի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ուներ, որ Դավութօղլուի ղեկավարած եվրոպամետ կուսակցության դիրքերը կուժեղանան։ Սակայն արդյունքում գործարքը մեծապես թուլացրեց Եվրոպայի մերձեցման կողմնակիցների դիրքերը։

FT-ի տեղեկություններով՝ Էրդողանը Դավութօղլուի եւ ԵՄ-ի մերձեցման մեջ սպառնալիք էր տեսնում, միջազգային հարթակում իր տեղը զբաղեցնելու փորձ։ Դա էլ հանգեցրել է քաղաքական գործիչների միջեւ հարաբերությունների լարմանը եւ վարչապետի հրաժարականին։