Ուկրաինան չի իրականացնում եւ չի նախատեսում հարձակողական գործողություններ արեւելքում. Ուկրաինայի ԱԳՆ
Փետրվար 19, 2022 16:38 Asia/Tehran
Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է ռուսական քարոզչամեքենայի հաղորդագրությունները Ուկրաինայի հարձակողական գործողությունների կամ արեւելքում քիմիական արտադրությունում ցանկացած դիվերսիաների մասին: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում, հաղորդում է «Ուկրինֆորմը»:
«Մենք կտրականապես հերքում ենք ռուսական քարոզչամեքենայի հաղորդագրությունները Ուկրաինայի հարձակողական գործողությունների կամ քիմիական արտադրությունում ցանկացած դիվերսիաների մասին: Ուկրաինան չի իրականացնում եւ չի նախատեսում իրականացնել այդպիսի գործողություններ Դոնբասում: Մենք լիարժեք հակված ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,-նշել է Կուլեբան:
ankakh.com
Պիտակ