Կանադայի հեծելազորային ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա
Կանադայի ոստիկանական հեծելազորը հարձակվել է ցուցարարների վրա և ոտնակոխ արել նրանց:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի օրը հազվագյուտ քայլի դիմելով, օգտագործեց իր արտակարգ լիազորությունները՝ դադարեցնելու բողոքի ցույցերը, որոնք կաթվածահար էին դարձրել Կանադայի մայրաքաղաքը և երկրի այլ շրջաններն անցյալ ամսվա վերջից: Սա առաջին դեպքն է, երբ Կանադայում կիրառվել է 1988 թվականի Արտակարգ իրավիճակների մասին օրենքը:
Մի խմբավորում Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և գրել է.«Մայրաքաղաք Օտտավան բեռնատարների բողոքող վարորդների ներկայությունից մաքրելու գործողության ընթացքում մայրաքաղաքի ոստիկանության հեծելազորը բախվել է ցուցարարների հետ և ձիերի ոտքերով հարվածել նրանց»:
Խումբը թվիթերում մեկ այլ նկար է հրապարակել և հաղորդել. Օտտավայի անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել՝ ցրելու բողոքի ակցիա իրականացնող բեռնատարների վարորդներին, որոնք հավաքվել էին Կանադայի խորհրդարանի մոտ:
Բողոքի ցույցերը սկսվել են երեք շաբաթ առաջ: