Կանադայի հեծելազորային ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i164862-Կանադայի_հեծելազորային_ոստիկանները_հարձակվել_են_ցուցարարների_վրա
Կանադայի ոստիկանական հեծելազորը հարձակվել է ցուցարարների վրա և ոտնակոխ արել նրանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2022 13:09 Asia/Tehran

Կանադայի ոստիկանական հեծելազորը հարձակվել է ցուցարարների վրա և ոտնակոխ արել նրանց:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի օրը հազվագյուտ քայլի դիմելով, օգտագործեց իր արտակարգ լիազորությունները՝ դադարեցնելու բողոքի ցույցերը, որոնք կաթվածահար էին դարձրել Կանադայի մայրաքաղաքը և երկրի այլ շրջաններն անցյալ ամսվա վերջից: Սա առաջին դեպքն է, երբ Կանադայում կիրառվել է 1988 թվականի Արտակարգ իրավիճակների մասին օրենքը:

Մի խմբավորում Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և գրել է.«Մայրաքաղաք Օտտավան բեռնատարների բողոքող վարորդների ներկայությունից մաքրելու գործողության ընթացքում մայրաքաղաքի  ոստիկանության հեծելազորը բախվել է ցուցարարների հետ և ձիերի ոտքերով հարվածել նրանց»:

Խումբը թվիթերում մեկ այլ նկար է հրապարակել և հաղորդել. Օտտավայի անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել՝ ցրելու բողոքի ակցիա իրականացնող բեռնատարների վարորդներին, որոնք հավաքվել էին Կանադայի խորհրդարանի մոտ:

Բողոքի ցույցերը սկսվել են երեք շաբաթ առաջ: