Ուկրաինական արկը խոցել է ՌԴ սահմանապահ ծառայության շենքը
https://parstoday.ir/hy/news/world-i164950-Ուկրաինական_արկը_խոցել_է_ՌԴ_սահմանապահ_ծառայության_շենքը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը երկուշաբթի օրը, հայտնել է, որ Ռոստով նահանգի մոտ, Ուկրաինայի սահմանի մոտակայքում, ուկրաինական արկը խոցել է ռուսական սահմանապահ ծառայության շենքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 13:58 Asia/Tehran
  • Ուկրաինական արկը խոցել է ՌԴ սահմանապահ ծառայության շենքը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը երկուշաբթի օրը, հայտնել է, որ Ռոստով նահանգի մոտ, Ուկրաինայի սահմանի մոտակայքում, ուկրաինական արկը խոցել է ռուսական սահմանապահ ծառայության շենքը։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ ուկրաինական արկը հարվածել է Ռոստովի մարզի մերձակայքում գտնվող ՌԴ սահմանապահ ծառայության շենքին, զոհեր և վիրավորներ չկան։

Միջադեպը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ վերջին օրերին սկսվել է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններից Ռոստովի մարզ կանանց, երեխաների և տարեցների տեղափոխման գործընթացը։

Շաբաթ օրը ուկրաինական արկն ընկել է Ռուսաստանի սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Անցած հինգշաբթի օրվանից ուկրաինական ուժերը վերսկսել են հրետանային հարձակումները Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ՝ խախտելով Մինսկի պայմանագրով նախատեսված հրադադարի պայմանագիրը։