ԱՄՆ-ում չորս մարդ է զոհվել ռազմածովային ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով
https://parstoday.ir/hy/news/world-i165082-ԱՄՆ_ում_չորս_մարդ_է_զոհվել_ռազմածովային_ուժերի_ուղղաթիռի_կործանման_հետևանքով
ԱՄՆ-ում ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 23, 2022 08:31 Asia/Tehran

ԱՄՆ-ում ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել:

Associated Press-ի հաղորդմամբ, ռոզմածովային ուժերը, հաստատելով լուրը, հայտարարել են, որ Հավայան կղզիներում ինքնաթիռի կործանամն հետևանքով զոհվել է չորս հոգի:

Վթարի պատճառների մասին այլ մանրամասներ չեն հողորդվել:

Հունվարի 13-ին ԱՄՆ ռազմածովային նավատորմի պաշտոնյաները հայտարարել էին   Վիրջինիայում արտակարգ վայրէջքի ժամանակ H-60 ​​ուղղաթիռի վթարի մասին:  

Իսկ մեկ շաբաթ առաջ, Նյու Ջերսիում գտնվող ամերիկյան բազայի մոտ, կործանվել էր  ԱՄՆ ռազմածովային ուժերի Cobra ուղղաթիռը:

Մի քանի ամիս առաջ ևս ԱՄՆ ռազմածովային ուժերի H-60 ​​ուղղաթիռը վթարի էր ենթարկվել օվկիանոսում, որի հետևանքով զոհվել էին անձնակազմի հինգ անդամները։